ՀՀ առողջապահության նախարարությունը խոր ափսոսանքով տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին, 83 տարեկանում, մահկանացուն է կնքել բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Վիկտոր Թադևոսի Ափոյանը:
Քաղաքացիական հոգեհանգիստը` փետրվարի 19-ին, ժամը 18.00-ին` Կոնդ թաղամասի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը` փետրվարի 20-ին, ժամը 13.00-ին` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից։